Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
15.04.2016 | 00:57

...թե այս օրերին իշխանական կուլիսներում մեծ շարժ ու լուռ պայքար է ընթանում, որովհետև շատերն են կարծում, որ և ՊՆ-ում, և ԱԳՆ-ում տեղի են ունենալու կադրային շարժեր: Այս տեսանկյունից «հարկավորների» միջև պայքարն անչափ բևեռացվել է` թե տեղեկատվական հարթությունում, թե ենթակուլիսային «բաժանմունքներում»: Բաղձալի պաշտոններ երազողները, սեփական մարդկանց «առաջ բրթողները» շատ-շատ են, իսկ «աթոռները»` սահմանափակ: Այնուհանդերձ, լավատեղյակները պնդում են, որ այս փուլում Սերժ Սարգսյանը, որքան էլ «իսկապես դժգոհ է որոշ պաշտոնյաների աշխատանքից, մանավանդ վերջին շրջանում` ղարաբաղյան հիմնախնդրի սրացման ֆոնին, այնուհանդերձ որևէ կտրուկ կադրային շարժ, փոփոխություն երբեք չի անի»:

Դիտվել է՝ 5976

Մեկնաբանություններ